Կանալային ռեկուպերատորները խաչաձեւ ջերմափոխանակիչներ են: Օգտագործվում են օդափոխման համակարգերում ջերմության վերականգնման (վերադարձի) համար։
Այս ռեկուպերատորները օդափոխության համակարգերում թույլ են տալիս խնայել 70% էներգիա։
Սենյակային ռեկոպերատորը իրենից ներկայացնում է լիակազմ օդափոխության սարք, որն ապահովում է մաքուր օդի ներմղում և կեղտոտ օդի արտամղում, օդի զտում և ջերմության ռեկուպերացիա։
Նախատեսված է տարբեր նշանակության սենյակների համար (առողջապահական, ուսումնական, սպորտային, վարչական, բնակելի և այլն) և չի պահանջում օդատարների առկայություն՝ թույլ է տալիս խնայել 85% էներգիա։